Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնը (ՀԱԿ)
գեղեցկության սրահների ստուգումները դեռ չի սկսել : Սկզբում սրահները կզգուշացվեն խախտումների մասին, ու եթե սեփականատերերը չշտկեն դրանք, նրանց կտուգանեն, կամ նույնիսկ կփակեն սրահները:


Ախալքալաքի ՀԱԿ-ը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի որոշմամբ եւ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, իրավունք է ստացել վարչական իրավախախտման արձանագրություն կազմել եւ  խախտումներ հայտնաբերելու դեպքում տուգանել գեղեցկության սրահները:

Ախալքալաքի ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի խոսքերով, սրահներում ստուգումները կսկսվեն այն ժամանակ, երբ նրանք  հրամանը կստանան:

«Առաջին անգամ մենք ուղղակի կզգուշացնենք խախտումների մասին եւ նրանց ժամանակ   կտանք դրանք վերացնելու համար, իսկ երկրորդ անգամ մենք  չենք տուգանի, այլ կփակենք: Եթե մենք  հիմա գնաք ստուգելու, ապա բոլորն էլ կունենան տուգանելու  պատճառ: Մենք մինչ այդ մոնիտորինգ ենք արել բոլոր գեղեցկության սրահները, դրա համար էլ ինձ հայտնի է սրահների ընդհանուր իրավիճակը: Եվ մաքրության եւ գործիքների հարցում կան թերություններ», – ասում է Ավետիք Տոնականյանը:

Ախալքալաքում գրանցված է 20 գեղեցկության սրահ: ՀԱԿ-ում գյուղերում գոյություն ունեցող  գեղեցկության սրահների մասին տեղեկություն չունեն: Տնօրենի խոսքերով, նա մտադիր է հայց ներկայացնել հարկային ծառայությանը եւ տեղեկություն իմանալ գյուղերի գեղեցկության սրահների մասին:

Գեղեցկության սրահներին ներկայացված պահանջները  շատ են:

Նախ սրահում  պետք է փակցված լինի վարակիչ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների ցանկը:

Հարկավոր է ունենալ անհրաժեշտ բոլոր գործիքները եւ պահպանել  մաքրման, ախտահանման եւ ստերիլիզացման բոլոր նորմերը: Սա ներառում է բազմանգամյա գործածման գործիքների ախտահանում եւ ստերիլիզացում: Ախտահանման ժամանակ հարկավոր է նաև ունենալ անհատական պաշտպանության համար  անհրաժեշտ բոլոր միջոցները:

Անհրաժեշտ է պահպանել  ենթակառուցվածքի եւ սարքավորումների անվտանգությունը: Այս կետը ներառում է հետեւյալ պահանջները՝ հատակն ու պատերը պետք է լինեն հարթ եւ հասանելի մշակման համար, աշխատանքային տարածքը պետք է հագեցած լինի սառը եւ տաք ջրով, պետք է լինեն  հեղուկ օճառներ եւ բավարար քանակի անձեռոցներ, մաքրման համար գործիքներ :

Թափոնների անվտանգ կառավարում: Սուր եւ վտանգավոր գործիքները պետք է պահվեն առանձին: Կոշտ թափոնները հավաքվեն առանձին  արկղերում եւ այլն:

Աշխատակազմի համար հատուկ պահանջներ կան: Գոյություն ունեն նաեւ մի շարք պահանջներ  էսթետիկ եւ կոսմետիկ գործողությունների վերաբերյալ:

Շուշան Շիրինյան