Այս տարի Վրաստանում ուսանող է դարձել 29 614 դիմորդ: Պետական դրամաշնորհ ստացել է մինչև 6 550 ուսանող:
Այսօր հայտնի են դարձել Միասնական ազգային քննությունների արդյունքները:
«Այսօր դիմորդներն իմացել են ընդունելության և դրամաշնորհների բաշխման մասին տեղեկատվությունը: 2020 թ.-ին համալսարաններում ուսումը կշարունակեն 29 614 դիմորդներ: Շնորհավորում եմ նրանցից յուրաքանչյուրին և մաղթում հաջողակ կյանքի նոր փուլ», – ասել է Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գորգոձեն:
Ըստ նրա, ավելի քան 1000 դիմորդ ստացել է 100%-ոց ֆինանսավորում, մինչև 1500 դիմորդ ստացել է 70%-ոց ֆինանսավորում, իսկ ավելի քան 4000 դիմորդ՝ 50%-ոց դրամաշնորհ:
«Այս տարին քննություն էր հենց կենտրոնի համար, քանի որ շուրջ 70 000 մարդու համար աննախադեպ դժվարին միջավայրում պետք է տարբեր քննություններ անցկացվեին: Շնորհակալ եմ այս գործընթացին մասնակիցներից յուրաքանչյուրին, ովքեր, իրենց հնարավորությունների սահմաններում, արեցին ամեն ինչ, որպեսզի քննություններն անցնեն առանց բարդությունների, օբյեկտիվորեն, որքան հնարավոր է հարմարավետ և անվտանգ դիմորդների համար:
Ես կցանկանայի հիշեցնել այն դիմորդներին, ովքեր ստացել են ուսումը շարունակելու իրավունք, որպեսզի նրանք գրանցվելու համար անմիջականորեն դիմեն համալսարաններ», – հայտարարել է Գորգոձեն: