“Ուսուցչի մասնագիտական զարգազման և կարիերայի առաջխաղացման սխեմայում” համապատասխան փոփոխություններ են ներառվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նրանց տեղեկատվությամբ, կրթության բարեփոխման շրջանակներում, կենսաթոշակային տարիքի ուսուցիչները, ովքեր կամավոր կերպով որոշել են աշխատանքից հեռանալ, 2019 թվականին պետության կողմից կստանան միանգամյա գումարային պարգևատրում՝ երկու տարվա աշխատավարձի չափ։

Նշված բարեփոխումն իրականացնելու համար Վրաստանի կառավարությունը հանրային դպրոցներում աշխատող կենսաթոշակային տարիքի գործող ուսուցիչների համար գումարային պարգևատրման կանոնը հաստատեց․

Պարգևատրում ստանալու պահանջով դիմում գրելու իրավունք ունի հանրային դպրոցի այն գործող ուսուցիչը, ով կենսաթոշակառու է, կամ կդառնա մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։

Գործող ուսուցիչը աշխատանքային պայմանագրի դադարեցման և գումարային պարգևատրում ստանալու համար դիմում պետք է ներկայացնի հանրային դպրոցի տնօրենին։

Այն դեպքում, եթե գործող ուսուցիչը դասավանդում է մեկից ավելի հանրային դպրոցներում, գումարային պարգևատրում ստանալու համար պարտավոր է աշխատանքային հարաբերությունները դադարեցնել բոլոր դպրոցների հետ։ Այս դեպքում գումարային պարգևատրումը կհաշվարկվի յուրաքանչյուր հանրային դպրոցի հետ կազմված աշխատանքային պայմանագրի հիմքով։

Գումարային մրցանակը կազմում է վերջին 3 ամիսների ընթացքում գործող ուսուցչի կողմից ամենամսյա վարձատրության (առանց եկամուտների վճարման) միջին թվաբանականի 24-անգամ արդյունքը։

Գումարային պարգևատրման գումարը գործող ուսուցչի համար կհաշվարկվի հիմք ընդունելով նրա աշխատավարձը և դրանում նախատեսված հավելավճարները։

Եթե կենսաթոշակառու գործող ուսուցիչը գումարային պարգևատրում ստանալու դեպքում պայմանագրի դադարեցումից 2 տարվա ընթացքում որոշի հանրային դպրոցում ուսուցչի թափուր աշխատատեղ զբաղեցնել, պարտավոր է հաստատել համապատասխան պահանջները («Ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքի 213-րդ հոդվածով ուսուցչի կրթության համար հաստատված պահանջները) և վերադարձնի գումարային պարգևատրումը՝ ամբողջությամբ։

Իսկ եթե կենսաթոշակառու գործող ուսուցիչը գումարային մրցանակ ստանալու դեպքում, պայմանագրի դադարեցումից 2 տարի հետո որոշի հանրային դպրոցում ուսուցչի պաշտոն զբաղեցնել, կրկին, պարտավոր է բավարարել հետևյալ պահանջները («Ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքի 213-րդ հոդվածով ուսուցչի կրթության համար հաստատված պահանջները)։

Գումարային պարգևատրումը կիրականացվի 2019 թվականին։

2019 թվականի մայիսի 31-ի դրությամբ, հանրային դպրոցներից եկած տեղեկատվության համաձայն, պարգևատրում ստանալու ցանկություն է հայտնել 1594 դպրոցների 5600-ից ավելի ուսուցիչ։

Կրթության ընթացիկ բարեփոխման շրջանակներում, դպրոցներում ուսուցման որակի բարելավման նպատակով, կարևոր է, որ գործող ուսուցիչը հաստատի նվազագույն իրավասություն և բարձրացնի կարգավիճակը։ Հետևաբար, ըստ Վրաստանի կառավարության բանաձևի որոշվել է նաև ավագ ուսուցչի կարգավիճակի տրամադրման հատուկ կանոն․

Այն գործող ուսուցիչը (բացի ոչ վրացալեզու միջնակարգ կրթության հաստատութունների/բաժինների գործող ուսուցիչների), որը մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ներառյալ չի կարողանա ստանալ ավագ ուսուցչի կարգավիճակ, հանրային դպրոցի տնօրենը անհրաժեշտության դեպքում պետք է կազմի ժամկետային աշխատանքային պայմանագիր, իսկ նշված պաշտոնը հայտարարի թափուր։

Թափուր պաշտոնում ըստ մրցույթի, աշխատանքի կանցնի անձը, ով կբավարարի համապատասխան պահանջները («Ընդհանուր կրթության մասին» Վրաստանի օրենքի 213-րդ հոդվածով ուսուցչի կրթության համար հաստատված պահանջները)։

Թափուր աշխատատեղի համար ընտրված անձի նշանակումից հետո գործող ուսուցիչների ժամկետային աշխատանքային պայմանագիրը կդադարեցվի։