Ախալքալաքում փետրվարի 9-ին աղջիկ առևանգողներից երկու երիտասարդ երկու ամսով ազատազրկվել են, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: Մնացած մասնակիցների նկատմամբ շարունակվում է քրեական հետապնդում «Ազատությունից ապօրինի զրկել»-ու փաստով:
Փետրվարի 12-ին Ախալքալաքի Շրջանային դատարանի որոշմամբ գործով անցնող երկու երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվում է երկու ամիս ազատազրկում: Գործը բացվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի, 3-րդ մասի ա ենթակետի համաձայն, ինչը ենթադրում է՝ «Ազատությունից ապօրինի զրկել»:
«Փախցնողների» հարազատները և բարեկամները փորձում են բողոքել, մի բան անել, որ տղաները չկալանավորվեն, սակայն «աղջիկ փախցնելը» Վրաստանում քրեական հանցագործություն է համարվում:
Երիտասարդների փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց.
«Երկու անձի հանդեպ ընթանում է հետաքննություն, երկուսն էլ ընդունում են կատարած հանցագործությունը: Ինչքանով, որ ես տեղեկացված եմ մնացած երեք տղաներից մեկին ձերբակալել են, նրան ուրիշ փաստաբան է պաշտպանում։ Իսկ մյուս երկու տղաները փնտրվում են դեռ ոստիկանություն չեն գնացել», – ասաց տղաների փաստաբանը:
Թե հետագայում ինչ ընթացք կունենա գործը փաստաբանը դժվարանում է պատասխանել, ընդգծելով՝ ես միայն պաշտպանում եմ այս երկու անձին, ում դատավարությունն այսօր եղավ: Նրանց երկու ամսով են կալանավորել, որից հետո էլ նորից կվորոշվի կմնան կալանավորված, թե ազատ կարձակվեն գրավի դիմաց։
Փաստաբանի խոսքերով աղջիկը ում 5 երիտասարդով փախցրել են՝ իր ցուցմունքում նշել է, որ իրեն ուժով են տարել:
«Աղջիկը իր տված ցուցմունքում նշել է, որ իրեն ուժով են տարել, թե հետագայում ինչ կասի, կամ ինչ կկատարվի չեմ կարող ասել, պետք է գործը քննել»,- ասաց փաստաբանը: