Փետրվարի 11-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում բացվեց անձեռոցիկի արտադրամաս, գյուղական համայնքների զարգացման «Թրփանջյան» հիմնադրամի աջակցությամբ, բացման արարողությունը նշվեց մեծ շուքով:
Ռադիո НОР-ի տեղեկատվության համաձայն, բացման արարողությանը ներկա են եղել մունիցիպալիտետի ղեկավարությունը, ծրագրի ներկայացուցիչները եւ Հեշտիա գյուղի բնակիչները: Արտադրամասը բացվել է անհատ ձեռնարկատեր «ԿՆՆ»-ի կողմից եւ անվանակոչվել «Ընտանեկան»: Արտադրական աշխատանքը կատարվում է ամբողջ ընտանիքի եւ երկու աշխատակցի կողմից:
Արտադրամասում կա երկու հաստոց, մեկը նախատեսված է անձեռոցիկի իսկ երկրորդը զուգարանի թղթի արտադրության համար: Զուգարանի թղթի հաստոցը դեռեւս չի աշխատում: Առայժմ արտադում են միայն մեկ տեսակի անձեռոցիկ: Արտադրանքը փաթեթավորվում եւ վաճառվում է Նինոծմինդայի եւ Ախալքալաքի խանութներում:
Նինոծմինդայի մունիցիպալիտեում թղթե անձեռոցիկների առաջին արտադրությունն է:
«Բիզնեսի ստեղծման գաղափարը պատկանում է իմ ամուսնուն եւ նրա եղբորը: Նրանք կարծում էին, որ այս բիզնեսը ապագա ունի, եւ խնդրեցին մասնակցել այս ծրագրին: Ես մասնակցել եմ եւ շահել եմ բիզնես ծրագիր», – նշել է Նաիրա Հովհաննիսյանը:
«Թրփանջյան» բիզնես-ծրագիրը 2009 թ.-ից սկսած գործում է Նինոծմինդայի շրջանում: Ծրագիրը թույլ է տալիս ստեղծել ձեր սեփական բիզնեսը Նինոծմինդայի եւ Ախալքալաքի բնակիչներին եւ ապահովում է ցածր տոկոսադրույքով վարկ:
«Երկրորդ մեքենան կաշխատի առաջիկա ամսվա սկզբին կամ վերջում: Քանի որ բիզնեսը վերջերս ենք սկսել , մենք արտադրում ենք միայն մեկ տեսակի անձեռոցիկ: Հետագայում ցանկանում ենք ընդլայնել եւ արտադրել մի քանի տեսակի անձեռոցիկներ», – նշել է արտադրության տնօրեն Նաիրան: