Հասարակություն 27 Օգոստոսի, 2021 • Նինոծմինդայի սարերում հայտնաբերվել է քոչվոր հովիվի դի

Ոստիկանությունը հետաքննում է Նինոծմինդայի լեռներում հրազենային վնասվածքով մահվան դեպքը:

Մահացածի մարմինը հայտնաբերվել է լեռների խորքում գտնվող ժամանակավոր վրաններում: Ինչպես Jnews-ին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից, գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով (ինքնասպանության հասցնել): Ներքին գործերի նախարարությունն այլ մանրամասներ չի հայտնում՝ դա հիմնավորելով անձնական տվյալների պաշտպանության սկզբունքով:

Jnews-ի նախնական տեղեկություններով, ոգելից խմիչք ընդունելուց հետո 400 000 ոչխարի սեփականատերը հրազենով ինքնասպան է եղել:

Գարնան սկզբից մինչև աշուն Ջավախքի լեռներում հայտնվում են քոչվոր նախրապանները Կախեթիից, որոնք հետո վերադառնում են կրկին Կախեթի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝