Jnews-ը հայտարարում է ստաժավորման ծրագրի մեկնարկի մասին, որի արդյունքում լավագույն ստաժորը կընդունվի աշխատանքի: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 17-ն է:
Jnews-ի ստաժավորման ծրագրին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող անձինք, ովքեր գրագետ գրում են հայերեն կամ ռուսերեն լեզվով: Վրաց լեզվի իմացությունը, օպերատորական եւ մոնտաժի հմտությունները կհամարվի առավելություն:
Ստաժավորման ծրագիրը կսկսվի մարտի 1-ից եւ կտեւի մեկ ամիս: Այդ մեկ ամսվա ընթացքում պրակտիկանտները կսովորեն լրագրողի աշխատանքը, լրագրողական նյութերի տարրերը, ձեռք կբերեն ֆոտո-վիդեո նկարահանումների նվազագույն հմտություններ: Նրանք կաշխատեն Jnews-ի աշխատակիցների հետ հավասար:
Ստաժավորման ծրագրի ավարտին որոշում կկայացվի լավագույն պրակտիկանտներին ընդունել մշտական աշխատանքի (1 կամ 2 հոգի): Գնահատումը կիրականացվի Jnews-ի թիմի կողմից` մեկ ամսվա աշխատանքի հիման վրա:
Ստաժավորման ծրագրին մասնակցելու համար մեր էլ-հասցեին՝ jnews.ge@gmail.com պետք է ուղարկեք 4 փաստաթուղթ (CV, մոտիվացիոն նամակ (500 բառից ոչ ավելի), լուսանկար եւ դիպլոմի սկանավորված տարբերակը): Հայտի նամակը խնդրում ենք անպայման վերնագրել՝ «Ստաժավորման ծրագիր»:
Այն թեկնածուները, ովքեր պատշաճ կերպով կուղարկեն հայտը եւ կհամապատասխանեն նվազագույն պահանջներին՝ կհրավիրվեն հարցազրույցի, որի արդյունքում էլ կհամալրվի 5 հոգուց ոչ ավելի ստաժորների խումբը:
Հայտերը կընդունվեն մինչեւ փետրվարի 17-ը ներառյալ:
Մաղթում ենք հաջողություն: