Այս տարի առաջին անգամ Ախալքալաքի սոցիալական փաթեթում, սոցիալապես անապահովների բարձրագույն կրթության համաֆինանսավորման հոդվածում, 50%-ոց ֆինանսավորում է նախատեսվել նաև բուհերում սովորող միայնակ ծնողների համար։ Ինչպես նաև նույն կետը նախատեսում է 150 լարիի հատկացում Սամցխե-Ջավախքի համալսարանի մասնագիտական դասընթացների գերազանցիկ ուսանողներին, վերջիններիս մասնագիտական կրթությունը խրախուսելու նպատակով:
Այս նախաձեռնությունը մունիցիպալիտետի բյուջե է մտցվել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորների առաջարկով։
Բացի սոցփաթեթի այս փոփոխությունից, որոշվել է նաև սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրել տարեկան ոչ թե մեկ, այլ երկու անգամ, 100 լարիի չափով։