Վրաստանի օրենսդրական մարնինն այս շաբաթ կավարտի իր աշնանային նստաշրջանը: Կանոնակարգի համաձայն, խորհրդարանի աշնանային նստաշրջանը փակվում է դեկտեմբերի երրորդ ուրբաթ օրը:
Հաշվի առնելով, որ դեկեմբերի 19-21-ի ժամանակաշրջանն արտահերթ շաբաթ է, հրավիրված կլինեն արտահերթ նիստեր:
Աշնանային նստաշրջանի փակումից հետո պատգամավորները, դեկտեմբերի 26-28-ին, կրկին կհրավիրեն արտահերթ նիստ, որից հետո օրենսդրական մարմինը կավարտի աշխատանքը Քութաիսիում գտնվող խորհրդարանի շենքում և կվերադառնա Թբիլիսի: