Մինչև հուլիսի 9-ը օդի բարձր ջերմաստիճանը Վրաստանում կպահպանվի: Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության, հուլիսի 7-ին Արևմտյան Վրաստանի ցածրադիր վայրերում օդի ջերմաստիճանը կարող է հասնել +40, +42 աստիճանի, լեռնային շրջաններում՝ +35, +37 աստիճանի, իսկ Սևծովյան ափամերձ հատվածում՝ +33, +35 աստիճանի:
Արևելյան Վրաստանում հուլիսի 7-8-ը օդի առավելագույն ջերմաստիճանը հարթավայրերում սպասվում է +34, +39 աստիճանի սահմաններում, իսկ լեռնային շրջաններում՝ +29, +34 աստիճան:
«Օդի բարձր ջերմաստիճանը նպաստում է անտառային հրդեհներին: Հուլիսի 8-ի կեսօրից մինչև հուլիսի 11-ը Վրաստանում համեմատաբար ավելի զով կլինի: Ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա՝ տեղ-տեղ ուժեղ, հնարավոր է ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, իսկ ծովում 2-3 բալանոց փոթորիկ», – հայտնում է գործակալությունը:
Սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել Վրաստանի գետերում ջրի մակարդակի նշանալի բարձրացման և փոքր գետերի վարարման: Երկրի լեռնային գոտիներում հնարավոր է սողանքա-ավալանշային գործընթացների առաջացում և ակտիվացում: