«Միացյալ ազգային շարժման» անդամները և նրանց կողմնակիցները շարժվում են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայով: Ակցիայի մասնակիցները երթը կավարտեն կառավարության ադմինիստրացիայի մոտ:
Ինչպես հաղորդում է «Ազգային շարժում»-ը, այսօրվա երթը արժանապատվության դրսևորում է, որը կապված է Ուկրաինայում Միխայիլ Սաակաշվիլիի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ:
Կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, Վրաստանում և Ուկրաինայում պետք է ավարտվի օլիգարխիական կառավարումը:
Ակցիայի պատճառով Ռուստավելի պողոտայում երթևեկությունը մասամբ դադարեցվել է: Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է պարեկային ոստիկանության կողմից, իսկ անվտանգության միջոցառումների համար մոբիլիզացվել են նաև պարեկային անձնակազմները: