Տարիներ շարունակ Ախալքալաքի մշակույթի տունը անմխիթար վիճակում է։ Կառուցման օրից մինչև հիմա շենքում կապիտալ նորոգում չի եղել։ Քանդված հատակ, հին պատուհաններ, որոնց ճեղքերից քամին թափանցում է ներս, ցուրտ սենյակներ և միջանցքներ, սա է ներկայիս մշակույթի տան պատկերը…

Երբ մտնում ես Ախալքալաքի մշակույթի տուն առաջին զգացողությունը դա՝ ցուրտն է։ Այնուհետև՝ հին, գունաթափ, փայտյա դռները, որոնք մեծ դժվարությամբ են բացվում-փակվում։

dur

Շենքի ներսում, միջանցքների հատակը գրեթե ամբողջությամբ քանդվել է, մեծ փոսեր են առաջացել։

mijancq

hatak

Մշակույթի տան ներկայացուցիչները իրենց միջոցներով միջանցնքերի որոշ հատվածներում, որտեղ շատ մեծ փոսեր են եղել ծածկել են փայտե տախտակներով:

nstaranner

Սանիտարահիգենիկ ոչ մի պայմանի չի համապատասխանում սանհանգույցը, քանդված ու ջարդված է սալահատկը, իսկ պատերը՝ խոնավացած։

sanhanguyc

sanhanguyci pater

Չնայած այն հանգամանքին, որ Մշակույթի տանը կենտրոնացված ջեռուցման համակարգ է անցկացվել, որի համար ծախսվել է շուրջ 190 000 լարի, միևնույն է շենքի տարբեր սենյակներում վառարաններ են տեղադրված։

vararan

Այն սենյակը, որտեղ անցկացվում է պարի փորձերը ոչ մի կերպ չի համապատասխանում պարային փորձերի համար նախատեսված սենյակի։ Պատերին փակցված են մի քանի հայելի, այն էլ տներից բերված, հին կահույքի դռների հայելիներ։

pari senyak

ayeli

Պայմաններից ելնելով շատ ծնողներ իրենց երեխաներին այլևս չեն ուղարկում երգի կամ պարի:

Մշակույթի տան մեծ դահլիճը նույնպես վերանորոգման կարիք ունի, հին նստարաններ, բեմ, գունաթափ վարագույր և այլն։ Դահլիճում 10 րոպեից ավել մնալ հնարավոր չէ, քանի որ շատ ցուրտ է։

Մասնակի աշխատանքներ այս տարիների ընթացքում կատարվել է, ինչպիսիք են, օրինակ, շենքի մի քանի պատուհան փոխելը, սակայն դա ընդհանուր իրավիճակը չի փրկում։

JNEWS-ը դիմել է Ախալքալաքի քաղաքապետարան, տեղեկանալու, արդյո՞ք կա նախագիծ, ըստ որի այս տարի կվերանորոգվի Մշակույթի տունը։ Քաղաքապետի խոսքով, այս տարի շենքը վերանորոգելու նախագիծ չունեն, սակայն այդ մասին քննարկում եղել է: