Հունվարի 29-30-ը Թբիլիսիում տեղի կունենա «Վրաստանը և Աշխարհը 2019 թվականին» խորագրով տնտեսական գիտաժողով:
Միջոցառումը կանցկացվի բրիտանական The Economist ամսագրի «Աշխարհ 2019» հրատարակչության հովանավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
Գերատեսչության տեղեկատվությամբ, գիտաժողովին կմասնակցեն Վրաստանի կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Գիտաժողովի նպատակն է վերլուծել Վրաստանի արձանագրած առաջընթացը, քննարկել գլոբալ համատեքստում նոր մարտահրավերները և առաջիկա զարգացման հեռանկարները: