Վրաստանում մարիխուանայի օգտագործման համար պատժամիջոցները չեղյալ են հայտարարվել:
Սահմանադրական դատարանը այսօր որոշում է կայացրել, որով մարիխուանա օգտագործելու համար վարչական պատիժը չեղյալ է հայտարարվում: Սահմանադրական դատարանի կոլեգիան քննարկել է «Գիրչի» կուսակցության նախագահ Զուրաբ Ջափարիձեի և նույն կուսակցության անդամ Վախթանգ Մեգրելիշվիլիի համատեղ հայցը` նկատի ունենալով մարիխուանայի օգտագործման հետ կապված վարչական տուգանքի չեղյալ հայտարարումը: