Թբիլիսիում կկառուցվի վերականգնողական կենտրոն-հյուրանոց երեխաների համար, ովքեր տառապում են սոլիդար (պինդ) քաղցկեղով: Նախագծի ներկայացմանը ներկա էր Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Նախագիծը նախաձեռնել է «Անդրեա քահանայի անվան բարեգործական հիմնադրամը»: Հիմնական մասը ֆինանսավորում է «Համերաշխության հիմնադրամը»: Ինչպես վարչապետը նշեց երեխաներին օգնել և թեթևացնել նրանց ցավը շատ մեծ գործ է: Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել «Անդրեա քահանայի անվան բարեգործական հիմնադրամի» ղեկավարին, միանձնուհի Թինաթինին իր աշխատանքի և աջակցության համար:

«Ես կարծում եմ, որ շատ բառեր հարկավոր չեն: Կառավարության կողմից ձեռնարկած քայլերի ընթացքում, շատերը ավելի լավ զգացին տանը, բայց չեմ կարծում, որ մենք այսօր պետք է խոսենք դրա մասին: Այսօր մենք պետք է խոսենք ոգու մասին, որը այժմ տիրում է այս դահլիճում և կտարածվի ամբողջ երկրում, ինչպես կառավարությունում, այնպես էլ մասնավոր հատվածում: Բացի այդ, ցանկացած անձ, ով կարող է նպաստել այս գործին, պետք է անի դա, քանի որ դա մեր պարտքն է Աստծու առջև, երկրի առջև, և այն երեխաների ովքեր օգնության կարիք ունեն: Յուրաքանչյուրը կարող է բախվել այս խնդրին: Մենք պետք է աջակցենք միմյանց այս պահին, և դիմակայենք այն խնդիրներին, որոնք կարող են լուծվել: Մնացածը Աստծու կամքով», – հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Վարչապետը նաև նշել է, որ նրանք ամեն ինչ կանեն, որ նախագիծը լինի այնպիսին, որին արժանի են հրեշտակները, ովքեր ունեն իրենց օգնության կարիքը:

Վերականգնողական կենտրոնի կառուցումը կսկսվի 2017 թ.-ի ապրիլին և ակնկալվում է, որ կավարտվի 2018 թ.-ի հոկտեմբերին: Սա կլինի առաջին կենտրոնը, որտեղ երեխաները, ովքեր տառապում են սոլիդար (պինդ) քաղցկեղով և նրանց ընտանիքները կստանան ազատ վերականգնողական ծառայություն: Վերականգնողական կենտրոնը, միևնույն ժամանակ, օրվա ընթացքում կկարողանա սպասարկել 20 երեխաների և նրանց ծնողներին: Գործելու է նաև ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ 50 երեխա և նրանց ծնողները օվրա ընթացքում կստանան անհրաժեշտ ծառայություններ:

Լուսինե Աստոյան