Ախալքալաքի հիվանդանոցում անցկացվում են կարմրուկի և գրիպի անվճար պատվաստումներ :
Հասարակական առողջապահության կենտրոնը (ՀԱԿ) տեղեկացնում է բնակչությանը, որ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում բոլորին անվճար պատվաստում են կարմրուկի դեմ: Պատվաստումները պարտադիր են 40 տարեկանից ցածր մարդկանց համար, իսկ 40 տարեկանն անց անձանց համար՝ ըստ ցանկության: Նրանք նաև պատվաստում են գրիպի դեմ, բայց միայն հղի կանանց, քանի որ պատվաստուկները սահմանափակ են, ստացել են միայն 34 հատ:
Ախալքալաքի մունիցիպալիտետի Հասարակական առողջապահության կենտրոնի տվյալներով, պաշտոնապես ոչ կարմրուկի և ոչ էլ H1N1 գրիպի կամ այսպես կոչված խոզի գրիպի ոչ մի դեպք գրանցված չէ:
Պատվաստումների կաբինետներն աշխատում են նաև շաբաթ և կիրակի օրերին: