նորություններ 26 Փետրվարի, 2024 • Անվճար հետազոտություն կանանց համար Ախալքալաքում

«Քաղաքացիական հավասարության հարթակի» նախաձեռնությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում կանցկացվի կանացի հիվանդությունների անվճար ախտորոշում։ Այս փուլում Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնում տեղի կունենա հանդիպում՝ կանանց սկրինինգային ծրագրի մասին իրավիճակը վերլուծելու և իրազեկելու նպատակով։

Ծրագիրն ուղղված է այնպիսի հիվանդությունների ախտորոշմանը, ինչպիսիք են կրծքագեղձի քաղցկեղը, վահանաձև գեղձի խնդիրները և այլն։ «Կանանց առողջապահական ծառայությունների հասանելիության ապահովում և խթանում» նախագիծը տեղի կունենա Սամցխե-Ջավախքում և մասնավորապես Ախալցիխեում, Ախալքալաքում և Նինոծմինդայում: Ծրագրում ընդգրկված են նաև որոշ գյուղեր։ Առաջին փուլում Ախալքալաքի բնակիչները կսովորեն, թե ինչպիսի բժշկական ծառայություններ են հասանելի կանանց, ինչպես բացահայտել հիվանդությունները վաղ փուլում, պլանավորել արդյունավետ բուժման և սկրինինգային ծրագրերը և այլն: Եթե առաջին փուլում կազմակերպվի տեղեկատվական հանդիպում, ապա երկրորդ փուլը կներառի ծառայությունների մատուցումը և տարաբնույթ ուսումնասիրությունների անցկացումը 25-70 տարեկան տարիքային խմբի համար։

«Քաղաքացիական հավասարության հարթակը և իմ «Generation I» կազմակերպությունը Սամցխե-Ջավախքում սկրինինգային ծրագիր ենք իրականացնում: Քվեմո Քարթլիում այս ծրագիրն արդեն գործում է: Առաջին փուլում մենք կգանք տեղեկատվական արշավի, որպեսզի կանանց պատմենք, թե ինչ ենք մենք պլանավորում անել, թե ինչպես է իրականացվելու սկրինինգը, ինչ տարիքային խմբեր կարող են մասնակցել, ինչ է նշանակում սկրինինգ ծրագիր՝ սա կանանց հետազոտություն է, սա կրծքագեղձի հետազոտություն է, վահանաձև գեղձի հետազոտություն կանանց համար։ Այս ծրագիրը անվճար է բոլորի համար։ Շահառուների հետ պայմանավորվել ենք Վրաստանի պետական սքրինինգային կենտրոնի հետ տեղեկատվական արշավից հետո, երկրորդ փուլում, որը կլինի ինչ-որ մի տեղ ապրիլին, երբ մենք հստակ կիմանանք շահառուների թիվը՝ կանայք, ովքեր կմասնակցեն այս ծրագրին: Ապրիլին մամոգրաֆիայի շարժողական մեքենան կժամանի, այն կտեղակայվի մի քանի վայրերում»,- ասում է բժիշկ և ծրագրի հեղինակներից Մարի Միկոյանը։

Ախալքալաքում հետազոտությունները կիրականացվեն հենց քաղաքում, ինչպես նաև Վաչիան և Կարտիկամ գյուղերում։ Ծրագրին մասնակցել ցանկացող կանանց խմբերին անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև տրանսպորտ, եթե նրանք չեն բնակվում Ախալքալաքում կամ ծրագրում ընդգրկված գյուղերում։

Ծրագրի առաջին փուլը կսկսվի Ախալքալաքում փետրվարի 28-ին՝ ժամը 14:00-ին, Ախալքալաքի Մեծահասակների կրթության կենտրոնում, նաև Վաչիան և Կարտիկամ գյուղերում:

«Կանանց առողջապահական ծառայությունների ընդլայնված հասանելիության ապահովում և պաշտպանություն» նախագիծն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի կողմից՝ ԱՄՆ Միջազգային գործերի գործակալության ֆինանսական աջակցությամբ։

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 595562505

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝