2018 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում ամենաշատ խախտում գրանցվել է ավտոտրանսպորտային միջոցների կայանման կանոնների խախտման պատճառով:
Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգիրքի 125-րդ հոդվածի 8-րդ կետը նշանակում է մունիցիպալիտետի սահմաններում ավտոտրանսպորտային միջոցների ավտոկայանման կանոնների խախտում։ Խախտումների ամենաշատ քանակ գրանցվել է 2018 թվականի սեպտեմբեր ամսին՝ 1243: Իսկ նույն հոդվածով ամենաքիչ խախտում և համապատասխանաբար տուգանք գրանցվել է ապրիլ ամսին՝ 462։ Վերոնշյալ հոդվածով 2018 թվականի ընթացքում 11 ամսվա ընթացում ընդհանուր խախտումների քանակը կազմել է 6524։
Ախալքալաքում վարորդները բավականին շատ խախտումներ են արել տեխզննում չանցնելու պատճառով։ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգիրքի 118-րդ պրիմա հոդվածի համաձայն, տրանսպորտային միջոցների վարում, որը ժամանակավոր տեխնիկական զննում չի անցել կամ այդպիսի փոխադրամիջոցը փոխանցվել է այլ անձի օգտագործման կամ իրերի/անձանց տեղափոխման համար, ֆիզիկական անձանց համար տուգանքը կազմում է 50 լարի, իսկ իրավաբանական անձանց համար 200 լարի։ Վերոնշյալ հոդվածով 2018 թվականի ընթացքում 11 ամսվա ընթացում ընդհանուր խախտումների քանակը կազմել է 1536։
Ինչպես երևում է Ներքին գործերի նախարարության վիճակագրությունում
Ախալքալաքում չի կրճատվել այն անձանց քանակը, ովքեր առանց վախենալու վարորդական իրավունք չունենալով նստել են ավտոմեքենայի ղեկին: Նմանատիպ դեպքերի քանակը Ախալքալաքում կազմել է 1152։ Տրանսպորտային միջոցի վարումը առանց վարորդական իրավունքի, ավտոմեքենայի գրանցումը հաստատող փաստաթղթի կամ այլ անձի կողմից մեքենայի օգտագործումը, ով չունի մեքենայի տիրոջ կողմից տրամադրած ժամանակավոր լիազորագիր՝ Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգիրքի 119-րդ հոդվածի առաջի մասի համաձայն կտուգանվի 10 լարիով։
2018 թվականին ամենաքիչ խախտում գրանցվել է Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգիրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասով։ Հոդվածը նախատեսում է ավտոմեքենայի վարորդի կողմից երթևեկության կանոնների խախտում, կարգավորողի կամ լուսացույցների անցնելու, առավելություն շնորհող կամ արգելող նշանների խախտում, խաչմերուկների, երկաթգիծն անցնելու կանոնների խախտում, ինչպես նաև խոչընդոտ ստեղծել անցնելու առավելության համար։
Գայանե Ակոջյան