Ամեն տեսակի աղքատության վերացումը, արմատախիլ անել սովը, հասնելու սննդի անվտանգությանը և սննդամթերքների լավացմանը, կայուն աջակցություն գյուղատնտեսությանը, ապահովելով ավելի լավ և առողջ ապրելակերպ, հավասար ապահովություն և կրթության շարունակություն, և շատ ավելիին, Վրաստանը նպատակ է դրել հասնել 15 տարիների ընթացքում:
Ախալքալաքի շրջանային վարչությունում ապրիլի 12-ին ՄԱԿ-ի, ոչ կառավարական կազմակերպություններ «SIDA»-ի և Քաղաքացիական զարգացման գործակալության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՄԱԿ-ի երկրների կայուն զարգացման միջազգային համաձայնության ներկայացումը, որը ՄԱԿ-ի անդամ երկրների ցուցակում ստորագրել է նաև Վրաստանը:
2015 թվականի սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի անդամ 193 երկրներ եկել են համաձայնության «Մեր երկրի վերափոխումը` կայուն զարգացման շրջանում ժամանակատվածի օրակարգը մինչ 2030 թվականը» նախաձեռնությամբ:
Համաձայնության հասնելու նպատակների վերաբերյալ աշխատանքները սկսվել են 2016 թվականի հունվարի 1-ից: ՄԱԿ-ի անդամ երկրները սահմանել են 17 նպատակ, 169 առաջադրանք իրագործելու` 15 տարվա ընթացքում: Համաձայնագիրը հանդիսանում է գլոբալ ռազմավարություն, որը վերաբերում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներին: Համաձայնագիրը ընդգրկում է երեք ոլորտներ` դա տնտեսական աճն է, սոցիալական ներառումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Վրաստանը, ինչպես նաև այլ երկրներ պարտավորվել են իրականացնել բարեփոխումներ, սակայն միայն 13-17 ուղղություններով, որոնք, ըստ իշխանությունների, համարվում են երկրի առաջնային ուղղությունները, թեև չի բացառվում, որ բարեփոխումների ընդլայնումը ապագայում կհասնի բոլոր 17 ուղղություններին:
Վրաստանի առաջնային նպատակներն են` ամեն տեսակի աղքատության վերացումը, արմատախիլ անել սովը, հասնելու սննդի անվտանգությանը և սննդամթերքների լավացմանը, կայուն աջակցություն գյուղատնտեսությանը, ապահովելով ավելի լավ և առողջ ապրելակերպ, հավասար ապահովություն և կրթության շարունակություն, այդ թվում նաև ընդգրկուն բոլորի համար, գենդերային հավասարությունը, ու տնտեսական աճը, ստեղծել աշխատատեղեր, կրճատել խտրականությունը, քաղաքների զարգացումն ու անվտանգությունը, արտադրության և վաճառքի կայունացումը, շրջակա միջավայրի պահպանություն և պայքար կլիմայի փոփոխության դեմ, անտառների, հողի և կենդանիների պաշտպանություն:
Բարեփոխումներ կլինեն նաև մատչելի արդարություն բոլորի համար ստեղծելու ուղղությամբ, և այլն: Կայուն զարգացման գործընթացին կներառվի ինչպես կենտրոնական այնպես էլ տեղական իշխանությունները, Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցիչները, միջազգային ֆինանսական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը և բիզնեսը:
Քրիստինա Մարաբյան