Տնտեսություն 23 Դեկտեմբերի, 2016 • Կախա Կալաձե` «Էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա»

Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն կարծում է, որ փորձագետների և խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները էլեկտրաէներգիայի գների բարձրացման վերաբերյալ անհիմն են:

«Եթե լարիի դեվալվացիայի պատճառով պլանավորվի էլեկտրաէներգիայի սակագների (տարիֆների) վերանայում, այդ մասին մենք առաջինը տեղյակ կպահենք ձեզ», — հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

Էներգետիկայի նախարարը կոչ է անում չտրվել անտեղի անհանգստություններին:

«Էլեկտրաէներգիայի տարիֆները հաստատվում են համակարգող հանձնաժողովի կողմից, որը երեկ հայտարարություն է տարածել: Ներկա պահին էլեկտրաէներգիայի տարիֆները չեն բարձրանա: Այդ հայտարարությունը արվել է դեկտեմբերի 21-ին: Նրանք նաև քննարկեցին ջերմաէլեկտրակայանների տարիֆների հարցը: Սրա հետ կապված նկատվում է գների աճ, սակայն դա չի նշանակում, որ քաղաքացիները պետք է վճարեն ավելին»- հայտարարել է Կալաձեն, կոչ անելով ընդդիմության ներկայացուցիչներին և փորձագետներին զերծ մնալ աբսուրդային և ոչ հաստատված հայտարարություններից:

Լուսինե Աստոյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝