Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել է, որ Եվրամիությունը Վրաստանին ենթակառուցվածքային նախագծերի համար հատկացնելու է 3,5 միլիարդ եվրո:
Արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է այս թեմայով տարածված տեղեկության մասին:
«Սա կարևոր որոշում է: Վրաստանի ինտեգրումը եվրոպական կառույցներին մեր արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է: Մեր նպատակը Վրաստանի Եվրամիություն ինտեգրումն է: Այս ֆինանսական օգնությունը հենց դա նկատի ունի: Մեր վերջին բարձր մակարդակի հանդիպման ժամանակ, որը կայացել էր նախորդ տարվա նոյեմբերի 21-ին, քննարկվելիք հարցերից մեկը նաև սա էր, որ ֆինանսական օգնությունը 3,5 միլիարդը հատկացվելու էր Վրաստանին»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Աղբյուրը ՝ 1tv.ge