ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, 73-րդ նստաշրջանի շրջանակներում ընդունեց «Աբխազիայի և Հարավային Օսիայի ներգաղթյալների և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը, որը նախաձեռնել էր Վրաստանը և 44 երկիր: Փաստաթուղթն աջակցվել է 79 ձայնով, դեմ է քվեարկել ընդամենը 15-ը: Այն երկրների շարքում, որոնք չէին քվեարկել, Հայաստանն էր, ընդ որում պատմության մեջ առաջին անգամ:
Դա անակնկալ էր, այդ թվում նաև Վրաստանի համար, քանի որ Հայաստանն առաջին անգամ այս ժամանակահատվածում չի մասնակցել բանաձևի քվեարկությանը և չի քվեարկել: Ավելի վաղ, Հայաստանը դեմ էր քվեարկում, փաստարկներներում նշելով ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության առկայությունը, այնպես էլ բարեկամական հարաբերությունները և կախվածությունը Ռուսաստանից: Ամեն քվեարկությունից հետո սոցիալական ցանցերում գլուխ էին բարձրացնում հակահայկական տրամադրությունները:
Թբիլիսիում գործող «Ալիք Մեդիա» տեղեկատվական ռեսուրսի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանի կարծիքով, տվյալ քվեարկությունը հստակ ուղերձ է Վրաստանի համար, և ոչ միայն:
«Ենթադրում եմ, որ սա հստակ ուղերձ է՝ գործնականում չխանգարել Վրաստանի կողմից նախաձեռնած բանաձևի ընդունմանը: Սա շարունակվող շղթայի ընդհատում է: Այնպես ստացվեց, որ մենք տարբեր պատճառներով միշտ միմյանց դեմ ենք քվեարկել կամ հակառակը: Կարծում եմ, վրաց-հայկական հարաբերություններում, բազմակողմանի հարթակներում, այս հարցը նոր որակի պետք է հասցնել, և ես հուսով եմ, որ դա կնշանակի, որ մենք Վրաստանի կողմից նույնպես կարժանանանք նման վարքագծի: Կարծում եմ, սա պաշտոնական Երևանի կողմից գիտակցված որոշում է, այլ ոչ թե պատահականություն: Լինել կողմ, կամ ձեռնպահ մնալ քվեարկությունից, հնարավոր է արդեն հաջորդ փուլում էլ լինի: Չմասնակցել քվեարկությանը, դա ինքնին քաղաքական ուղերձ է և քվեարկության եղանակ», – ասում է նա:
Արսեն Խառատյանը գտնում է, որ մարտավարության փոփոխությունը բխում է Հայաստանի ազգային և պետական շահերից:
Այստեղ խնդիրը հետևյալն է. Մենք, ՄԱԿ-ում կամ մեկ այլ հարթակում, երբ մասնակցում ենք որևէ քվեարկության, առաջին հերթին ելնում ենք մեր պետության ազգային շահերից: Բնականաբար, մենք հաշվի ենք առնում մեր գործընկերների կարծիքներն ու մոտեցումները, բայց առաջին հերթին մենք ելնում ենք մեր շահերից: Հետևաբար, քվեարկության այս մեթոդը բխում է Երևանի շահերից, այլ խնդիր է, որ այս բանաձևն ինքնին ընդունելի չի լինի Հայաստանի համար, անկախ նրանից, թե դա վերաբերում է Ռուսաստանին, Աբխազիային կամ Հարավային Օսիային: Դա կարող է լինել պատճառ, որ ընտրել են քվեարկության այս ձևը: Քանի որ դեռ պետք է հիշենք, որ մենք և մեր վրացի գործընկերներն առանձին փաթեթով ենք դիտարկում Հարավկովկասյան հակամարտությունները: Սա փաթեթի մաս չէ, այն կարելի է դիտարկել Աբխազիայում և Հարավային Օսիայում հակամարտությունների առանձին մոտեցում և բացառել այլ հակամարտությունների վրա տարածումը», – ասում է Արսեն Խառատյանը:
Քաղաքագետ Գելա Վասաձեի կարծիքով, Հայաստանը միշտ էլ դեմ է քվեարկել, քանի որ չի կարողացել հրաժարվել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանից և սա առաջին դեմարշն է, որը որոշակի ազդանշան է այն էլ ոչ միայն վրացական կողմի համար:
«Սա առաջին անգամն է, և դա կարելի է գնահատել երկու մակարդակում, առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին ժամանակներս Վրաստանի և Հայաստանի շփումների մակարդակը շատ լուրջ է բարձրացել և ներկայիս Հայաստանի իշխանությունների համար Վրաստանի նշանակությունը շատ ավելի բարձր է, քան նախորդի: Եվ երկրորդ պահն այն փաստն է, որ Հայաստանի կառավարության կողմից սա ոչ միայն Վրաստանին, այլ նաև Արևմուտքին սիրաշահելն է: Այս ֆոնի վրա, կրկին խոսվում է այն մասին, որ Ռուսաստանը պահանջում է, որ Հայաստանը ընդլայնի իր զորախումբը Սիրիայում: Այս քայլն ինքնին շատ հետաքրքիր է, քանի որ Սիրիայում արդեն կար հայկական զորախումբ «Բայց Մոսկվայից պահանջում են ավելացնել այն, և դա շատհետաքրքիր ազդանշան է»:
Քաղաքագետի կարծիքով, այս քայլը հայ-վրացական հարաբերությունների վրա դրական հետք կթողնի:
«Այսպես թե այնպես, այս քայլը վրաց-հայկական հարաբերությունների համար դրական է, կարծում եմ, որ դա Մոսկվայի համար լավ ազդանշան է, որ «այո, մենք դաշնակից ենք, և մենք ոչ մի տեղ չենք գնում, բայց դա չի նշանակում, որ ձեր բոլոր ցանկությունները կկատարվեն, ինչպես ցանկանում եք: Հայաստանը գործելու է իր ազգային շահերից ելնելով: Իրականում, կարող են ճնշումներ լինել, և շատ բարդ կլինի, բայց սա ազդանշան է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արևմուտքի համար: Արևմուտքին, որ նրանք բաց են համագործակցության համար, և որ Ռուսաստանի բացարձակ ազդեցության տակ չեն: Իսկ Վրաստանին, չնայած իր փոքր դերին, համագործակցության ավելի լայն ուղերձ է հղվում, որն անշուշտ բարձր մակարդակի վրա է, բայց զարգանալու ավելի մեծ հեռանկարներ ունի», – ասում է Գելա Վասաձեն:
Քրիստինե Մարաբյան