Անցյալ տարվա դեկտեմբեր ամսվա աշխատունակ տարիքի տղամարդու կենսամինիմումը կազմել է 175 լարի:
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ամենացածր կենսամինիմումի ցուցանիշը գրանցվել է անցյալ տարվա սեպտեմբերին և կազմել է 170 լարի եւ 20 թեթրի: Այս տվյալների հետ համեմատ, դեկտեմբեր ամսվա կենսամինիմումը ավելացել է 4 լարի եւ 8 թեթրիով: Սրա հետ մեկտեղ, նախորդ տարվա հոկտեմբերին, այս ցուցանիշը կազմել է 173,8 լարի, իսկ նոյեմբերին՝ 174,3:
Ինչ վերաբերում է միջին ընտանիքի կենսամինիմումին, Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, դեկտեմբերին այս ցուցանիշը 293,6 լարի է: Մեկ անդամանոց ընտանիքի դեպքում` 155,0 լարի, երկու մարդուց բաղկացած ընտանիքի դեպքում` 248,0, երեք անդամանոց ընտանիքի դեպքում` 279,0 , չորս մարդուց բաղկացած ընտանիքի դեպքում` 310,0 լարի, մարդուց բաղկացած ընտանիքի դեպքում` 348,8 լարի, վեց եւ ավելի անդամանոց ընտանիքի պարագայում` 412,3 լարի: