Մշակույթ 29 Մայիսի, 2022 • Թբիլիսիում նշում են Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը

Այսօր Թբիլիսիում նշում են Վարդատոնը։ Ամեն տարի մայիսի վերջին կիրակի օրը Թբիլիսիում նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր:

Վիրահայերը, ավելի քան մեկ դար առաջ հաստատված կարգի համաձայն՝ Հովհաննես Թումանյանի տնից երթով իջան աշուղի հուշակոթողի մոտ, վարդեր խոնարհեցին, ապա շարժվեցին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և հարգանքի տուրք մատուցեցին մեծն աշուղի հիշատակին։

Վարդատոնն առաջին անգամ նշվել է 1914-ին Հովհաննես Թումանյանի և գեղանկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ: Այնուհետև այն դարձել է ավանդական:
IMG_20220529_155135_174

IMG_20220529_155128_018

IMG_20220529_155123_791

Լուսանկարները՝ Վրաստանի հայ համայնքի

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝