Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ, հունվարի 12-ից, «Տամիֆլյու» հակավիրուսային դեղամիջոցը քաղաքացիներին կտրվի անվճար՝ բուժող բժշկի նշանակման հիման վրա : Այս մասին այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Մինչ օրս «Տամիֆլյուն» անվճար հասանելի էր միայն այն անձանց համար, ովքեր գտնվում են ռիսկային խմբերում` հղիները, սոցիալապես անապահովները, երեխաները, թոշակառուները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք: Ըստ բժիշկի նշանակած դեղատոմսի, նրանք կարող էին ստանալ այս դեղամիջոցը Հասարակական առողջապահության կենտրոններում:
Այժմ «Տամիֆլյուի» տրամադրման գործընթացում կներգրավվեն նաև առաջնային առողջապահական հաստատությունները, որոնք գործում են շուրջօրյա ռեժիմով: Այսպիսով, ախտորոշման հաստատման դեպքում, բժիշկը անձամբ կկարողանա հիվանդին տալ դեղորայքը: