Օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեի մոտ հաստատվել է կորոնավիրուս:

Ըստ նախարարության, գերատեսչության ղեկավարն իրեն լավ է զգում, գտնվում է ինքնամեկուսացման մեջ և շարունակում է աշխատել հեռակա կարգով:

Նախարարության մյուս աշխատակիցները, որոնց հետ վարակված անձը կապ է ունեցել, ինքնամեկուսացվել են: