Ախալքալաքի մունիցիպալիտետի 9 մանկապարտեզները սննդամթերքով ապահովելու նպատակով անցկացվում են տենդերներ: Արդեն կայացել է 4 տենդեր-մրցույթ և հիմա կազմվում են փաստաթղթերը: Մի տենդերը տեղի չի ունեցել մասնակցի բացակայության պատճառով:

Տենդերները հայտարարվել էին 2018 թ. դեկտեմբերի վերջին : Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է հունվարի 8-ին:

Տեղական բյուջեից մունիցիպալիտետը սննդամթերքով ապահովում է հետևյալ մանկապարտեզները՝ Ախալքալաքի №1, №2, №З մանկապարտեզները, Դիլիսկա, Վաչիան, Բարալեթ, Ազավրեթ, Խուլգումո և Կարծախ գյուղերի մանկապարտեզները:

Տենդերներ էին հայտարարվել կոնկրետ կաթնամթերքի, ձվի, տարբեր սննդամթերքի, հացահատկեղենի, կարտոֆիլի, բանջարեղենի և մրգեղենի ապահովման համար: Հայտարարվել էր տենդեր նաև մսի և մսամթերքի համար, սակայն մանակիցների բացակայության պատճառով այն տեղի չէր ունեցել:

Տեղական բյուջեից 108 266 լարի հատկացվել է մանկապարտեզները կաթնամթերքով ապահովելու համար: Տենդերը հաղթել է ՍՊԸ «Նեբա» – ն՝ 95 959 լարիի չափով: Այժմ ընթանում է փաստաթղթերի նախապատրաստումը:

Մանկապարտեզները տարբեր սննդամթերքներով և ձվով ապահովելու համար տենդերը կրկին հաղթել է ՍՊԸ «Նեբա» – ն, համապատասխանաբար 48 884 լարիի չափով, նախնական գումարը՝ 51 381 լարի և 7996 լարիի չափով՝ նախնական 8230 լարիի դեպքում:

Մանկապարտեզները կարտոֆիլով, բանջարեղենով և մրգով ապահովելու տենդերը 43 965 լարիով հաղթել է ՍՊԸ «Սաբա» -ն: Այս նպատակի համար մունիցիպալիտետը հատկացրել է 44 872 մլն. լարի:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միության տնօրեն Զառա Բարբարյանի խոսքերով, մանկապարտեզներ հունվարի 21-ից կսկսեն աշխատել, և նրանք կկարողանան կազմակերպել լիարժեք սննդի բոլոր ընթացակարգերը: Երկրում հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում ուսումնական պրոցեսը հետաձգվել է հունվարի 14-ից մինչև հունվարի 21-ը:

Շուշան Շիրինյան