Հասարակական առողջապության կենտրոնում այս տարի գրանցվել է թոքաբորբի 8 դեպք, հարբուխ, սուր-շնչառական վարակիչ հիվանդություններ շրջանում գրանցված չեն։
Ախալքալաքի շրջանում այս տարի գրանցված թոքաբորբի բոլոր 8 դեպքերում էլ հիվանդները երեխաներ են։ Ստացած հակավիրուսային “Տամիֆլյու” դեղամիջոցը, որը ՀԱԿ-ը ստացել էր անվճար բաժանելու որոշ կատեգորիայի հիվանդների համար, դեռ ոչ ոքի չի բաժանել։
Վրաստանում տարածված H1N1 վիրուսը Ախալքալաքում չի գրանցվել։
Այսօրվա դրությամբ ամբողջ Վրաստանում H1N1 վիրուսից մահացել է 13 մարդ։ Ըստ առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի, գրիպի վիրուսով հոսպիտալացված անձանց քանակը հասել է 845-ի, իսկ վերակենդանացման բաժանմունքում արդեն գտնվում է 44 մարդ: Նախարարը այս ցուցանիշները համարում է բավականին լուրջ և հորդորում լինել զգույշ, անցկացնել կանխարգելիչ միջոցառումներ և վիրուսի հենց սկզբնական շրջանում դիմել հիվանդանոց:
Վիրուսի ախտանշանները հետևյալն են՝ ջերմություն, կոկորդի ցավ, սրտխառնոց և թուլություն։