Մունիցիպալ ճանապարհների ձնամաքրման աշխատանքների կատարման տենդերը դեռ ընթացքի մեջ է, իսկ այդ ընթացքում, անհրաժեշտության դեպքում, մաքրման աշխատանքներով կզբաղվի «Գերմես» ընկերությունը:
Մունիցիպալիտետը գյուղական ճանապարհների ձնամաքրման համար հատկացրել է 59 322 լարի:
Մունիցիպալիտետը տենդեր է հայտարարել այս աշխատանքների, ինչպես նաև Բավրա, Դիլիսկա, Դավնյա, Օրջա, Ազավրեթ, Ալաթուման, Խանդո գյուղական ճանապարհների վրա ռեագենտ լցնելու աշխատանքների համար: Փաստաթղթերի ընդունումն ավարտվել է այսօր՝ հունվարի 8-ին:
Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի խոսքերով, գյուղական ճանապարհների ձնամաքրմամբ դեռ զբաղվում է «Գերմես» ընկերությունը: Նախորդ տարի տենդերում հաղթած «BEM» ընկերությանը դատական վեճերի պատճառով, որում ներգրավված էր ընկերությունն, աշխատանքից հեռացրել էին: Դրանից հետո «BEM» ընկերությունը «Գերմես» ընկերությանը տվել էր գլխավոր լիազորագիր:
Այս պահի դրությամբ, ըստ Ալբերտ Նահատակյանի, բոլոր գյուղական ճանապարհները բաց են, չնայած կան դժվարանցանելի ճանապարհներ:
Շուշան Շիրինյան