Ախալքալաքի մունիցիպալիտետի Մուրջախեթ գյուղում, Ղրխ Բուլաղ գետի վրա, հին կամրջից ոչ հեռու, նոր կամուրջ է կառուցվում։ Հին կամուրջը մշակութային ժառանգության հուշարձան է։ Նրա հետագա քանդվելը կանխելու համար որոշվել է նոր կամուրջ կառուցել։ Կամուրջը շահագործման կհանձնվի նոյեմբերի վերջին։
Պետբյուջեի միջոցներով, տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ, Մուրջախեթ գյուղում մեքենաների և հետիոտների տեղաշարժի համար նոր կամուրջ է կառուցվում։
Նոր կամուրջը 584 350 լարի արժողությամբ կառուցում է «Մշեն+» ՍՊԸ-ն, որից 49 218 լարին մունիցիպալիտետի ներդրումն է, 535 132 լարին հատկացնում է պետությունը։
Շինարարությունն այժմ ավարտական փուլում է։ Կամրջի հիմքը պատրաստ է։ Կամուրջի մակերեսը կառուցման փուլում է։ Այն կլինի երկշերտ։ Բետոնե հիմքի վրա կլինի ասֆալտաշերտ։ Այս պահի դրությամբ, կամուրջը գլխավոր ճանապարհին միացնելու նպատակով, բալաստի լցման աշխատանքներն էին տարվում։ Նոր կամուրջն ավելի բարձր կլինի, քան հինը։ Կամրջի շուրջը, հիմքի մոտ, քարե պարիսպ է կառուցվել, որպեսզի ջրհեղեղների ժամանակ ջուրը չքանդի կամուրջը։ Կամրջի երկու կողմերում ցանկապատ է լինելու։
Կամուրջը կդիմակայի 5 տոննայից ավելի բեռի։ Նոր կամուրջը հնից կլինի 1 մ բարձր՝ 2,80 մ բարձրությամբ և 5 մ լայնությամբ։
Շինմատակարարման ղեկավար Գիա Բուլբուլաշվիլիի խոսքով, աշխատանքները կավարտվեն երեք շաբաթից, ժամանակին կհասցնեն հանձնել։ Շահագործման հանձնելու ժամկետը նոյեմբերի վերջն է: