Վրաստանում գրիպի` H1N1 վիրուսից մահացել է 8 մարդ: Այս մասին հաղորդել է Հիվանդությունների վերահսկողության և հասարակական առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:
Ըստ նրա, այս բոլոր դեպքերում H1N1 գրիպը ընթացել է մեկ այլ հիմնական հիվանդությանը համընթաց, իսկ հիվանդները բժշկական հաստատությաններ դիմել են արդեն ուշացած:
«Բոլոր դեպքերում մեզ մոտ բժշկական հաստատություն ուշ են դիմում: Ութից մեկը հղի կին է եղել, մյուսը մի երիտասարդ՝ ծանր թոքաբորբով, ով բուժհաստատություն ուշ էր դիմել, իսկ մնացածի մոտ H1N1 վիրուսը եղել է քրոնիկ հիվանդությանը համընթաց (ուռուցք, սրտի սուր կաթված, գլխուղեղի հետարյունահոսային վիճակ և այլն)», – հայտարարել է Գամղրելիձեն:
Նրա հայտարարության համաձայն, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում գրիպի վիրուսի տարածման կտրուկ աճ չի սպասվում, քանի որ մանկապարտեզներում և դպրոցներում Ամանորյա արձակուրդների կապակցությամբ ուսումնական պրոցեսը դեռ չի վերսկսվել:
Աղբյուրը՝ interpressnews.ge