Ապրիլ ամսից Ախալքալաքի մունիցիպալիտետում տարածվել էր սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություններ՝ կարմրուկ և ջրծաղիկ։ Վարակների պատճառով կարանտինի անցան մանկապարտեզները: Ախալքալաքի առողջապահական կենտրոնից տեղեկացնաք, որ վարակների դեպքերը նվազում են։

Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանն ասաց, որ կստեղծեն շարժական խումբ, որը կիրականացնի պատվաստումը։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում նկատվում է՝ թե կարմրուկի, թե ջրծաղիկի դեպքերի նվազում։ Որտեղ, որ ունեինք բացահայտված հիվանդություն, կանգնեցրել ենք։ Հիմա պետք է ստեղծենք շարժական խումբ, որը քաղաքում կիրականացնի կարմրուկի դեմ պատվաստումը։ Բուժքույրները կշրջեն տներով և պարզ կդառնա, թե քանի՞ երեխայի կպատվաստենք», – ասաց նա։

Սիրանուշը նշեց, որ գյուղերում նույնպես բուժքույրերը կշրջեն և ինչքան բաց թողած պատվաստում կա կանեն։

Վերջինս ասում է՝ եթե հիվանդությունը թեթև են տանում, քաղաքացիները չեն դիմում բուժհաստատություններ, այդ պատճառով հնարավոր է, որ եղել են դեպքեր, սակայն չեն գրանցվել։

«Միևնույն է միմյանց վարակելը շարունակվում է, քանի որ միմյանց տներ գնում են, շփվում են, դեռ 21 օր ինկուբացիոն շրջանը չանցած»։

Հիվանդության ինկուբացիոն շրջանից մեկ ամիս հետո արդեն կարելի է պատվաստել երեխային։

«Իրականում այն անձը, որը պատվաստված է գրեթե 95% պաշտպանված է, իհարկե, չի բացառվում, որ կարող են հիվանդանալ, սակայն այդ դեպքում հիվանդութունը կտանեն թեթև, առանց բարդությունների։ Իսկ եթե երկու պատվաստումն էլ կատարված է, ապա 98% է պաշտպանվածությունը», – ասում է Սիրանուշ Տոնականյանը։

Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրենը հորդորում է բոլորին պատվաստվել, քանի որ պատվաստումը պաշտպանում է, իմունային համակարգը բարձր պահելով։

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։

Ջրծաղիկը սուր վարակիչ հիվանդություն է, որը -հերպեսվիրուսների (VZV) կողմից, փոխանցվում է/հարուցվում է 3-րդ տիպի օդա-կաթիլային ճանապարհով, բնութագրվում է տենդով և մաշկի ու լորձաթաղանթների վրա փոքր, թափանցիկ պարունակությամբ լցված բշտիկների առաջացումով: