Ախալքալաքի առողջապահական կենտրոնը հայտարարում է ախտահանման-մանրէազերծման վերաբերյալ դասընթացի մասին, որը տեղի կունենա Ախալցիխեում։ Թրեյնինգը նախատեսված է բժշկական անձնակազմի՝ և ատամնաբույժների, և ատամնաբուժարանի աշխատակիցների համար։

Նոյեմբերի 11-ին, ժամը 12:00-17:00-ն Ախալցիխեի քաղաքապետարանի դահլիճում տեղի կունենա ախտահանման-մանրէազերծման վերաբերյալ թրեյնինգ, Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի բժշկական անձնակազմի համար:

Վերապատրաստման դասընթացը կանցկացվի 50 հոգու համար և այն կվարեն նախարարության ոլորտի փորձագետներ՝ Մարինա Բաիդաուրին և Թեա Բաքրաձեն:

Թրեյնինգից հետո կբաժանվեն վկայականներ։

Ախալքալաքի առողջապահական կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը հորդորում է բոլոր ցանկացողներին մասնակցել թերյնինգին։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 555 15 19 43։