Մրցույթի արդյունքում, որն անցկացվել է 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածը, 209 մասնակիցներից միայն 9 հոգի ընդունվեցին աշխատանքի:

Ախալքալաքի Շրջանային Վարչության 2015 թվականի դեկտեմբերի 4-ին հայտարարված թափուր աշխատատեղերի մրցույթին մասնակցել են 209 մարդ: Ամեն մասնակից կարող էր առավելագույնը ներկայացնել հինգ թափուր աշխատատեղերի դիմում: Դիմում ներկայացնողների 30%-ը շրջանից չէին:

Թեստավորումը, որն անցկացվում էր էլեկտրոնային համակարգով, կարողացան հաղթահարել 36 անձինք, որոնցից 11-ը քաղաքապետարանի նախկին աշխատակիցներն էին: Ախալքալաքի շրջանի 35 աշխատակիցներ, ովքեր մի քանի անգամ չէին կարողացել անցնել ատեստավորումը, աշխատանքից հեռացվել էին մինչ վերջին մրցույթը, ինչը հիմնականում պայմանավորված էր ֆինանսների բացակայությամբ: Պետք է նշել, որ անցյալ տարի հավաստագրումը չանցած աշխատողները աշխատել են որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, եթե նրանց տեղը չի ընդունվել այլ աշխատող:

Մրցույթի երրորդ փուլը` հարցազրույցը անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլում 11 մասնակիցներից անցել են 5-ը, իսկ 4-ը՝ ընդհանրապես չեն ներկայացել:

Երկրորդ փուլում 25 հոգուց աշխատանքի են ընդունել 4 աշխատակցի, 5-ը՝ չեն մասնակցել:

9-ը ընդունված աշխատողներից 8-ը` Շրջանային Վարչության նախկին աշխատակիցներն են, 1-ը՝ նոր: Նոր աշխատակիցներից շատերը գյուղերի մասնագետներն են:

Ըստ Շրջանային վարչության ադմինիստրացիայի ղեկավար Ստեփան Եզոյանի, Ախալքալաքի Վարչությունում կա 188 հաստիք: Սակայն, այս պահին համալրված է 131-ը, մնացած 57-ը չի համալրվել ֆինանսների բացակայության պատճառով:

Բացի այդ, Ստեփան Եզոյանի խոսքով ներկա պահիս շրջանում չկան ժամանակավոր աշխատակիցներ: Բոլոր աշխատակիցները անցել են մրցույթը:

Շուշան Շիրինյան