Հասարակություն 9 Հունիսի, 2016 • Կադրային փոփոխությունների անորոշություն մանկապարտեզներում

Ախալքալաքի մանկապարտեզները վերակազմավորման գործընթացում են, կլինի արդյո՞ք խոստացված թոշակային տարիքի աշխատողների «մաքրումը», դեռևս պարզ չէ, թոշակառուներին աշխատանքից ազատ արձակելու հրաման դեռ չեն ստացել, բայց նրանք անորոշության մեջ են:

Ինչպես արդեն գրել էր jnews.ge-ին, Ախալքալաքի Շրջանային վարչությունը իրականացնում է մանկապարտեզների վերակազմավորման գործընթաց, որն, ի վերջո միավորվում է մեկ միության մեջ, մեկ տնօրենով և մեկ հաշվապահով: Կրճատման տակ են ընկնում նաև տնտեսական ղեկավարները: Շրջանային վարչության նախագահ` Էդուարդ Աղասարյանը այն ժամանակ (մայիսի 30-ին) ասաց, որ «լիովին հնարավոր է», որ թոշակային տարիքի մանկապարտեզների տնօրենները, այսինքն՝ Լամարա Աբոյանը և Մարգարիտա Գալստյանը թողնեն իրենց պաշտոնները, և որ ամեն ինչ պարզ կդառնա հունիսի 1-ին:

Սակայն նշված տնօրենները դեռ իրենց պաշտոններին են, հեռացման հրամանը չեղավ, նրանք անորոշության մեջ են:

«Մանկապարտեզների վերակազմավորումը ընթացքի մեջ է: Փակվում են հները, բացվում՝ նորերը: Ներկա պահին մենք զբաղված ենք վերակազմավորման հարցերով, այսինքն իրավաբանական ասպեկտներով, որպեսզի ոչ առևտրային, իրավաբանական անձինք փակվեն ու բացվեն նորերը: Դեռ չի ավարտվել լուծարման գործընթացը: Դա չի ազդում մանկապարտեզների աշխատանքի վրա, նրանք կշարունակեն աշխատել: Ամբողջ այս պրոցեսը կանցկացվի սահուն կերպով: Անձնակազմը տեղում է: Կադրային փոփոխություններ դեռ չկան: Սա պաշտոնական տեղեկատվություն է»,- ասաց Ախալքալաքի Շրջանային վարչության մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը:

Ըստ տնօրենների, որոնք դեռ գտնվում են մանկապարտեզների վերակազմավորման գործընթացում, հարցի պարզաբանումը սպասվում է հունիսի 20-ից հետո:

«Առայժմ ոչինչ տեղի չի ունեցել: Դեռ 10 օր ժամանակ կա, որպեսզի նոր տնօրենը (խմբ. միավորում) անցնի աշխատանքի, որից հետո սպասվում են կադրային փոփոխություններ», — ասաց №3 մանկապարտեզի տնօրեն` Լամարա Աբոյանը:

Քրիստինե Մարաբյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝