Ալերգաբան, իմունաբան Բիձինա Կուլումբեգովը վստահեցնում է, որ ալերգիկ հիվանդություններ ունեցող մարդկանց հակացուցված չէ covid -19-ի դեմ պատվաստվել այն պատվաստանյութերով, որոնք հասանելի են Վրաստանում:
Ալերգիկ հիվանդություններով (բրոնխային ասթմա, սննդային ալերգիա, սեզոնային, մաշկի տարբեր ալերգիկ հիվանդություններ և այլն) տառապող մարդկանց հակացուցված չէ պատվաստվելը, նրանք պիտի պատվաստվեն՝ ասում են մասնագետները:
Բիձինա Կուլումբեգովը բացատրում է, որ անվտանգության տեսանկյունից պատվաստանյութերը վտանգ չեն ներկայացնում մարդու առողջությանը, սակայն բոլոր պատվաստանյութերն ունեն կողմնակի ազդեցություններ, այդ թվում նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը: Պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների 98% -ը թեթև են և անհետանում է 48 ժամ հետո: Պատվաստանյութերի ամենակարևոր կողմնակի ազդեցությունն անաֆիլակտիկ շոկն է:
Աշխարհում, ըստ վիճակագրության, անաֆիլակտիկ շոկ դրսեւորվում է պատվաստված 1 միլիոնից միայն մեկ մարդու մոտ:
Ըստ Բիձինա Կուլումբեգովի, հնարավոր չէ նախապես կանխատեսել մարդու մոտ կզարգանա անաֆիլակտիկ շոկ, թե ոչ:
Վրաստանի Ախալցիխե քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո պատվաստվածներին հսկողության տակ պահելու ժամանակը 15 րոպեից երկարացվել է 45 րոպեի: Ամբողջ աշխարհում այդ ժամանակը 15 րոպե է:
«Միակ բանն այն է, որ եթե մարդու հիվանդության պատմության մեջ նշված է, որ նա ալերգիկ, անաֆիլակտիկ շոկ ունի այլ պատվաստանյութերի նկատմամբ, ապա չինական պատվաստանյութը (Sinopharm) չի ներարկվում: Սա միակ հակացուցումն է: AstraZeneca- ն ներարկվում է: Եթե առաջին պատվաստանյութից հետո զարգացել է ալերգիկ ռեակցիա, ապա երկրորդ դեղաչափով 100% -ով կրկին կլինի», – ասում է բժիշկը:
Եթե ռեակցիան միևնույն է զարգանում է, միանգամից ցան է առաջանում, շնչառությունը դժվարանում է, ապա բժիշկները պետք է անմիջապես ներարկեն ադրենալին և դեքսամետազոն:
Բիձինա Կուլումբեգովն ասում է, որ նրանք, ովքեր չեն ցանկանում պատվաստվել, երկու հարց են տալիս: Առաջինը՝ ինչ տեղի կունենա պատվաստումից երկար ժամանակ անցնելուց հետո: Երկրորդը՝ ինչպես են կարողացել պատվաստանյութը ստեղծել այսքան կարճ ժամանակահատվածում:
Բոլոր պատվաստանյութերը, նախքան մարդկանց հասնելը, անցնում են ստուգման երկար ճանապարհ, սա նաև վերաբերում է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերին: