Առատ ձյունն ու ուժգին քամով ուղեկցվող բուքն անանցանելի են դարձրել ոչ միայն պետական նշանակության, այլև Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղեր տանող ավտոճանապարհները։

Ախալքալաքի քաղաքապետարանից հայտնում են, որ դիմումներ են ստացել Փոքր և Մեծ Սամսար գյուղերից, որտեղ արդեն հատուկ տեխնիկա են ուղարկվում։ Մաքրման աշխատանքներ են իրականացվում նաև Կարծախ, Դադեշ և Մյասնիկյան գյուղերի ուղղությամբ։ Տեխնիկա կուղարկվի նաև դեպի հեռավոր Մոդեգամ գյուղ։

Քաղաքապետարանը դեռ տեղեկացված է միայն տվյալ գյուղերի ճանապարհների անանցանելիության մասին, իսկ թե մնացած գյուղերում ինչ վիճակ է, չի հաղորդվում։