2017 թվականի հունվարից մինչև 2018–ի հունվարը Վրաստան ռեադմիսիայի (հետընդունման) միջոցով Եվրամիության երկրներից հետ են վերադարձել 2000–ից ավելի քաղաքացիներ:
Այդ մասին հայտարարեց Խորհրդարանի Եվրոպայի հետ խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավան:
Եվրամիության երկրների հետ առանց վիզայի ռեժիմից Վրաստանի քաղաքացիները օգտվում են 2017 թվականի մարտի 28-ից: Խոսքը վերաբերում է Շենգենյան գոտու երկրներ կարճաժամկետ (180-ից 90 օր) զբոսաշրջային, գործնական ու որպես հյուր այցելություներին:
«Եթե քաղաքացին իրավունք չունի գտնվելու Շենգենի տարածքում և տեղի է ունեցել նրա կալանում, ապա նա ենթակա է ռեադմիսիայի: Այսինքն` Վրաստանը իր վրա է վերցրել պարտականություն` վերադարձնել այդ մարդկանց հայրենիք», – ասաց Խոլորդավան:
Նա նշեց նաև, որ վիզային ռեժիմի խախտողների վիճակագրությունը 2015-2016 թվականների հետ համեմատ նվազել է 15 տոկոսից մինչև 10-ի:
Եվրահանձնաժողովի վերլուծության տվյալներով` ԵՄ անդամ երկրները հետ վերադարձի հարցով Վրաստանի հետ համագործակցությունը համարում են գերազանց:
Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի երկրներ ուղևորության համար անհրաժեշտ է կենսաչափական արտասահմանյան անձնագիր, հյուրանոցի ամրագրում կամ էլ ընկեր-բարեկամների հասցե, որտեղ նրանք մտադիր են ապրել, բժշկական ապահովագրություն, ապրելու համար գումար և հետ վերադարձի տոմս: