Նախագահի Խորհրդարանական քարտուղար Աննա Դոլիձեն կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին:

Այս մասին Աննա Դոլիձեն հայտնել է լրագրողներին: Ըստ նրա, վերջինս լիազորված է հանդիպել Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ և լիագումար նիստին ներկայացնել նախագահի դիրքորոշումը:

«Ես, որպես նախագահի խորհրդարանական քարտուղար, ուղևորվում եմ Վենետիկ` մասնակցելու համար Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին և ներկայացնելու նախագահի դիրքորոշումը, ինչպես նաև հանդիպելու համար հանձնաժողովի անդամներին և ծանոթացնելու մեր դիրքորոշման հետ, որոնք վերաբերում են սահմանադրական փոփոխությունների», – ասաց Դոլիձեն: