Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում տեղի ունեցավ գորգերի, Հայաստանի տարբեր մարզերի հայկական ազգային տարազների և հայկական հնագույն նախշերով արծաթյա զարդերի ցուցահանդես-վաճառք:

Ախալքալաքի թանգարանում տեղի ունեցավ Հայաստանի տարբեր մարզերի հայկական ազգային տարազների ցուցահանդես: Ախալքալաքի աղջիկները, ովքեր տարերայնորեն ընտրվել էին թանգարանի աշխատողների կողմից և պատրաստվել էին մի քանի րոպեների ընթացքում, մոդելների դերը կատարեցին բարձր մակարդակով: Ցուցահանդեսից գոհ մնաց ինչպես հանդիսատեսը, այնպես էլ կազմակերպիչները:

музей3

Ախալքալաքի Գավառագիտական թանգարանում ցուցադրվեց. Լիլիթ Մելիքյանի Հայաստանի տարբեր մարզերի հայկական հնագույն ազգային տարազների հավաքածուն, այլ աշխատանքներ «Տերյան» մշակութային կենտրոնից, ասեղնագործուհի Արփի Ավդալյանի աշխատանքները և Տաթև Հովակիմյանի պատրաստած արծաթյա զարդերը:

555

Վարպետների և ձեռագործների խումբը Ախալցխայում մասնակցել է «Ռաբաթ» գորգերի միջազգային փառատոնին և Միտրոպոլիտ Նիկոլոզի հրավերով այցելել Ախալքալաք: Նրանք արդեն երկրորդ տարին է մասնակցում են գորգերի միջազգային փառատոնին, իսկ Ախալքալաքում ցուցադրվում են առաջին անգամ:

Ըստ Միտրոպոլիտ Նիկոլոզի, նա ծանոթանալով նրանց հետ Ախալցխայում, մտածել է, որ ցուցահանդեսը կոգեշնչի ախալքալաքցիներին և հրավիրում է նրանց Ախալքալաք:

«Ես ուզում եմ Ախալքալաքը դարձնել մշակութային քաղաք: Այն, ինչ մենք տեսանք, հնարավորություն է տալիս մարդուն մի փոքր հեռանալ առօրյա հոգսերից, ու առնվազն մի քանի րոպե տեղափոխվել մեկ այլ աշխարհ և վայելել այս գեղեցկությունը, որպեսզի հետո ուժ գտնել ու հաղթահարել խնդիրները, որոնք մենք ունենում ենք », – ասաց Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումուրդոյի Միտրոպլիտ Նիկոլոզը:

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական փոխանորդ, վարդապետ Բաբկեն Սալբիյանը շնորհակալություն հայտնեց Միտրոպոլիտ Նիկոլոզին այն բանի համար, որ նա հնարավորություն տվեց ախալքալաքցիներին տեսնել հին գորգերի այս հավաքածուն և հայկական ազգային տարազները:

«Մենք միշտ ցանկացել ենք ունենալ հին հայկական գորգերի և Հայաստանի տարբեր մարզերի ազգային տարազների նման ցուցահանդես: Նման միջոցառումները միշտ տեղի են ունենում մեծ քաղաքներում, և մեր ժողովուրդը հեռու է մնում նման միջոցառումներից: Շնորհակալություն նաև Տաթև Մուրադյանին, ով համաձայնեց ցուցադրվել նաև Ախալքալաքում », – ասաց Բաբկեն Սալբիյանը:

Տաթև Հովակիմյանը ներկայացրեց հայկական ճարտարապետության զարդանախշերով արծաթյա զարդեր, որը պատրաստել է իր ձեռքերով:

«Բոլոր զարդանախշերը վերցված են հնագույն եկեղեցիներից: Ես աշխատում եմ Ուրարտական ոճով և փորձում եմ պահպանել արծաթագործության հին ավանդույթները », – ասում է Տաթև Հովակիմյանը:

999

Արփի Ավդալյանը ներկայացրեց իր ասեղնագործ աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրը եզակի է:
«Ասեղնագործված հնագույն զարդանախշերը ես տեղադրում եմ արծաթյա շրջանակներում, դրանք կարելի է օգտագործել», – ասաց Արփի Ավդալյանը:

Ցուցահանդես-վաճառքի առաջին գնումը կատարեց Միտրոպոլիտ Նիկոլոզը, իր թանգարանի համար գնելով բնական մետաքսից պատրաստված, հայկական զարդանախշերով շալ:

музей1

Տաթև Մուրադյանը, ով ներկայացնում է «Հանգույց» ժողովրդական մշակույթի հիմնադրամը և «Մետաքսի ճանապարհ» հյուրանոցը, ասաց, որ «Տերյան» կենտրոնն ունի Ջավախքի և Ախալցխայի շատ տարազներ: Եվ որ նրանք նորից կգան Ախալքալաք ցուցադրելու Ջավախքի տարազները:

«Ես կխոսեմ «Տերյան» կենտրոնի տնօրենի հետ, և մենք անպայման կցուցադրենք այստեղ Ջավախքի տարազները: Մենք պարզապես չգիտեինք, թե գալու ենք Ախալքալաք: Արդեն գտել ենք կապեր, համագործակցություն և պլանավորում ենք մեր ապագա այցը », – ասաց Տաթև Մուրադյանը:

vis

Ցուցահանդես-վաճառքը Գավառագիտական թանգարանում մնաց մինչ աշխատանքային օրվա վերջը:

Շուշան Շիրինյան