Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Նինոծմինդայի գիշերօթիկ հաստատությունից արդեն դուրս է բերվել 11 անչափահաս, այդ թվում՝ մեկ սահմանափակ կարողությունների տեր երեխա:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, Խնամակալության ծառայությունը մանկատան սաների հանար բնակության և խնամքի այլընտրանքային վայրեր է փնտրում, նրանց կենսաբանական ընտանիք վերադարձնելու, ընտանեկան տիպի փոքր տներում տեղավորելու կամ որդեգրող ընտանիք սահմանելու հնարավորությունը:
«Մի խումբ սոցիալական աշխատողներ և հոգեբաններ շարունակում են աշխատել տեղում` թե՛ ցերեկը, թե գիշերը: Վերոնշյալ գործողություններն իրականացվում են՝ հաշվի առնելով երեխաների շահերը: Երեխաների իրավունքների և նրանց լավագույն շահերի պաշտպանությունը պետության գերակայությունն է: Այս սկզբունքների հիման վրա Պետական խնամակալության ծառայությունը շարունակում է աշխատել Նինոծմինդայի մանկատանը», – ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ: