Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Աթոնելիի փողոցում գտնվող նստավայրում, այսօրվանից կանցնի իր պարտականությունների կատարմանը:
Ինչպես նախօրեին լրագրողներին ասել էր Նախագահի վարչակազմի ենթադրյալ ղեկավար Լաշա Ժվանիան, Սալոմե Զուրաբիշվիլին նստավայր կգա լրատվամիջոցների հետ միասին:
Նրա խոսքերով, հաշվի առնելով այն, որ Աթոնելիի փողոցում նախագահական նստավայրի թևաշենքի ներքին մասում աշխատանքները դեռ չեն ավարտվել, նախագահը ժամանակավորապես աշխատանքը կսկսի վարչական թևաշենքում:
«Վաղվանից նախագահի վարչակազմի թևաշենքը կկազմավորվի: Պետք է լուծվի մի քանի հարց: Համացանցն արդեն անցկացված է: Մենք աստիճանաբար Հավլաբարի նստավայրից կտեղափոխենք համակարգչային սարքավորումները: Մասնակիորեն Հավլաբարի նստավայրում կմնան այն անձինք, որոնք անհրաժեշտ են վարչակազմի գործունեության համար: Ամեն ինչ պետք է կատարվի աստիճանաբար, հանգիստ, այնպես որ նախագահի վարչակազմի գործունեության համար որևէ խնդիրներ չկա», – հաղորդեց նա: