Այսօրվանից «Մետֆորմին», «Գլիմեպիրիդ» և «Գլիկլազիդ» շաքարային դիաբետի դեղամիջոցները կարելի է ձեռք բերել կես գներով: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Ինչպես պարզաբանել է Սերգեենկոն, վերոհիշյալ դեղերը օգտագործվում են շաքարախտի այսպես կոչված երկրորդ տիպի բուժման համար:
«Առանձնացվել են մի քանի առաջնահերթություններ, դրանցից մեկն է երկրորդ տիպի շաքարախտը: Առաջին տիպի բուժման համար անհրաժեշտ է ինսուլին, իսկ երկրորդ տիպի համար` հաբեր: Երկրորդ տիպի դիաբետի հաբերի գները բնակչության համար ծանր ֆինանսական բեռ էին: Շաքարային դիաբետի այս տեսակի համար կան երեք հիմնական դեղամիջոցները` «Մետֆորմին», «Գլիմեպիրիդ» և «Գլիկլազիդ»: Գները սկսեցին ընկնել դեռ մայիսից, և արդեն երկուշաբթվանից կես գնով կարելի է ձեռք բերել «Մետֆորմին» ամենաթանկ և պահանջված դեղամիջոցներից մեկը», – ասաց Սերգեենկոն:
Միևնույն ժամանակ, ըստ նախարարի, անցյալ տարի սկսվեց մի նախագիծ, որը տարածվում էր միայն սոցիալապես անապահով բնակչության վրա և ծածկում հիմնական քրոնիկական հիվանդությունների բուժումը, ինչը բավարար չէ:
Նախարարի խոսքերով, Վրաստանի բնակչությունը ամեն տարի այդ երեք դեղամիջոցների վրա ծախսել է 10 միլիոն լարի:
Սերգեենկոյի խոսքերով, վերը նշված երեք դեղամիջոցներն ավելի կէժանանան թոշակառուների համար, քանի որ պետությունը նախատեսում է դրանք սուբսիդավորել:
Նյութը` 1tv.ge-ից