Ախալքալաքի քաղաքապետարանի 2020 թվականի բյուջեն դեկտեմբերի 17-ին հաստատվեց Սակրեբուլոյի կողմից: Տեղական բյուջեն կազմում է 9 645 500 լարի:
2019 թվականին Ախալքալաքի տեղական բյուջեն կազմել է 9.222.209: Նախորդ տարվա համեմատ այս տարի բյուջեի ավելացում կա, բայց ընդամենը 423291 լարիով:
2020 թվականի եկամուտները կազմում են 9 535 500 լարի, գումարած ֆինանսական ակտիվները, ընդհանուր եկամուտները 9 645 500 լարի է: Բյուջեի շուրջ 68% -ը ծախսվում է տեղական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների պահպանման վրա: Մյուս ծախսերը ներառում են այնպիսի բնագավառներ, ինչպիսիք են լրատվամիջոցների համար հատկացված գումարը՝ 31,000 լարի, եկեղեցիների էլեկտրաէներգիան` 15,000 լարի, եկեղեցիների ջեռուցումը (հայկական և վրացական եկեղեցի 7,500 -ական լարի, Բարալեթ, Արագվա, Դիլիսկա` 3000 լարի, Տուրցխ` 1000 լարի): Այլ ծախսերի վրա ծախսվող գումարը` 89100 լարի է: Ենթակառուցվածքային աշխատանքների համար տեղական բյուջեն կվճարի 2 306 238 լարի: Մշակութային միջոցառումների և մարզական ծրագրերի համար` 178,000 լարի, սոցիալական ծրագրի համար` 808,000 լարի և պահուստային ֆոնդ: Պահուստային ֆոնդի չափը չի փոխվել, ինչպես այս տարի, այնպես էլ գալիք 2020 թվականին այն 152 000 լարի է:
2020 թվականին տեղական բյուջեում տնտեսության և ենթակառուցվածքների համար հատկացված գումարը 3.027.516.6 լարիով նվազել է: Այս տարի այդ գումարը կազմում էր 5,333,754,6 լարի, հաջորդ տարի կլինի 2,306,228 լարի:
Մարզական, երիտասարդական և մշակութային ծրագրերի ֆինանսավորումը նվազել է 43 005 լարիով:
Ծախսերը այլ կազմակերպություններում և ծառայություններում կամ չեն փոփոխվել, կամ շատ քիչ են փոփոխվել: