Այսօր արդեն 11-րդ օրն է, ինչ Թբիլիսիի բազում քաղաքացիներ աշխատավայրը լքելուն պես հավաքվում են խորհրդարանի շենքի դիմաց։ Խաղաղ բողոքի ցույցի մասնակիցները այսօր՝ հունիսի 30-ին նույնպես հավաքվել էին մեկ նպատակով՝ «Գախարիա, հեռացի՜ր», սակայն ի տարբերություն մնացած օրերի, նրանց թիվը նվազել էր։
ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հեռացումը միակ նպատակն է, որին հետապնդում են ցուցարարները, և նրանց խոսքով ցույցերը կդադարեցվեն ՆԳ նախարարի հրաաժարականից անմիջապես հետո։
Խորհրդարանի շենքի դիմաց հավաքված ցուցարարները մի քանի վայրկյանով շրջվեցին գլուխներով դեպի խորհրդարանի հակառակ կողմ, որը ինչպես հայտարարեց ցույցի ակտիվիստներից մեկը, խորհրդանշում էր անհավատարմություն կառավարությանը։
Ռիմա Մառանգոզյան