Պաշտպանության նախարարության զինծառայողների համար կգործի նոր կանոններ արձակուրդ տրամադրելու և աշխատանքից ժամանակավոր ազատ արձակման ժամանակ:
Փոփոխությունները կապված «զինծառայողների կարգավիճակի» հետ ուժի մեջ կմտնեն: Խորհրդարանն, այսօր մարտի 9-ին քննարկեց և աջակցեց այս օրինագիծը:
Ըստ այդ օրինագծի, հանգստյան օրերը պետք է սահմանափակվեն այն ժամանակահատվածում, երբ զինծառայողները մասնակցում են զորավարժությունների, մարզանքների, կատարում հսկիչի ծառայություն:
Միևնույն ժամանակ, երկու շաբաթվա փոխարեն, նախնական զինպատրաստման անցնելուց հետո կտրվի արձակուրդ 15 օրով: Հաշվի առնելով պատճառները կամ ընտանեկան իրավիճակը, հնարավոր է զինծառայողին տալ արձակուրդ ոչ ավելին քան 10 օրով:
«Փոփոխությունների նպատակն է զինծառայողների համար ստեղծել այնպիսի միջավայր, որը կմոտեցվի ՆԱՏՕ-ի չափանիշներին և կմեծացնի նրանց մարտական պատրաստվածությունը», – հայտարարում են Պաշտպանության նախարարությունում:
Լուսինե Աստոյան