Այսօր, դեկտեմբերի 15-ին Ախալքալաքի Դարբինյան փողոցի աղբարկղներից մեկն այրվել է: Փողոցի բնակիչներից մեկն անզգուշությամբ տաք մոխիր է լցրել աղբարկղի մեջ: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնից տեղեկացնում են, որ բանկիչը պարտավորվել է փոխհատուցել վնասը:
Ախալքալաքում և գյուղերում կավելացվեն նոր աղբարկղեր
Մաքրության փոխարեն հակահիգենիկ իրավիճակ
Այսօր, վաղ առավոտյան, երբ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները աղբարկղներն էին դատարկում, Դարբինյան փողոցում հայտնաբերել են այրված աղբարկղ: Պարզվել է գիշերը փողոցի բնակիչներից մեկը անզգուշաբար տաք մոխիր է լցրել աղբարկղ, ինչի հետևանքով էլ այն այրվել է:
«Մենք տեղյակ ենք, որ աղբարկղ է այրվել, առավոտյան մեր աշխատակիցները այն հայտնաբերել են գրեթե ամբողջովին այրված: Մենք արդեն գիտեք, թե ով է դա արել, նա խոստացել է փոխհատուցել և նոր աղբարկղ տեղադրել»,- Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:
Նշենք, որ սա վերջին մեկ ամսվա մեջ արդեն երրորդ դեպքն է, որ Ախալքալաքում վնասում են աղբարկղները: