Վրաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանությունը աննշան ճանապարհատրանսպորտային պատահարները կգրանցի ամերիկյան մոդելի համաձայն: Այս մասին ասվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությունում:
Ամերիկյան գործընկերների փորձի վրա հիմնվելով, մոտ ապագայում՝ Վրաստանի պարեկային ոստիկանության աշխատանքում կներդրվեն նոր չափանիշներ:
Մասնավորապես, ՃՏ պատահարների ժամանակ կհեշտացվի պարեկ-տեսուչների աշխատանքի ընթացակարգային մասը: Սա զգալիորեն կնվազեցնի այն ժամանակահատվածը, երբ վարորդը, որը վթարի մասնակից է դառել՝ ստիպված է մնալ դեպքի վայրում:
Ամերիկյան մոդելի համաձայն` ՃՏ պատահարի վայրում, արձանագրվում է միայն տուգանք եւ տրվում է օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը ստուգող թեստն անցնելու տեղեկանք: Հատուկ դրա համար Վրաստանում մշակել են նոր ձեւաչափ:
Բացի այդ, ամերիկյան մոդելի համաձայն, յուրաքանչյուր ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խմբին, որոնք բաղկացած են երկու ոստիկաններից, կավելանա եւս մեկ պարեկային տեսուչ: Հենց նա կկատարի պարեկությունը: Ներկայումս եւ պարեկությունը, եւ խախտումների նկատմամբ արձագանքը կատարում են երկու աշխատակիցներից կազմված անձնակազմերը: Ակնկալվում է, որ ավելի մեծ ուշադրություն կդարձվի քաղաքների փողոցներում երթեւեկության կարգավորմանը եւ կայանման խնդրին:
ՆԳՆ-ում նշում են, որ նորամուծությունների օգնությամբ հնարավոր կլինի զգալիորեն խթանել ճանապարհների երթեւեկությունը եւ ավելի ռացիոնալ օգտագործել մարդկային ռեսուրսները:
Միեւնույն ժամանակ, առաջին փուլում ամերիկյան մոդելով կարձանագրվեն միայն վարչական իրավախախտումները: ՃՏ պատահարի փաստով, քրեական գործ հարուցման դեպքում, պարզեցված ընթացակարգերի մասին խոսք չի գնում:
Նոր չափանիշների ներմուծումը հաջողվել է Միջազգային ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) Պետական դեպարտամենտի բյուրոյի աջակցությամբ: Վրացական պարեկային տեսուչների համար INL-ը անցկացրել է վերապատրաստման դասընթացներ, որոնք տեւել են մի քանի ամիս:
Նյութը՝ «Նորություններ Վրաստան»