Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը, Թբիլիսիում անցկացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալել է այսպես կոչված գողական աշխարհի հետ առնչություն ունեցող անձանց:
Ոստիկանական գործողություններ են իրականացվել միաժամանակ մի քանի թաղամասերում։ Այդ թվում, երկու հոգի բերման է ենթարկվել Ալեկո Գոբրոնիձեի փողոցում՝ Գլդանի-Մուխիանի ավտոճանապարհի մոտ։ Հարևանների խոսքով ձերբակալվածները բնակարանում մնում էին վարձով և տեղեկություն չունեն իրենց գործունեության մասին:
Դեպքի մասին այլ մանրամասներ այս փուլում հայտնի չեն։ ՆԳ նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն կտարածի ավելի ուշ։