Վրաստանի «Energo Pro Georgia» ընկերությունը տեղեկացնում է, որ վաղը՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ից մինչև 16:00-ն ընկած ժամանակահատվածում, պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն Ախալքալաքի շրջանի Գումբուրդո (Կումուրդո), Չամդուրա, Մուրջախեթ և շրջակա գյուղերը։
Ինչպես նաև ժամը 12:00-ից 18:00-ը առանց էլեկտրաէներգիայի կմնա Բակուրիանի քաղաքը։ Վերականգնման աշխատանքների ավարտին էլեկտրաէներգիայի մատակարարումը կվերականգնվի: